Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Ասում ենք` Փաշինյան Նիկոլ, հասկանում ենք` աղետ ու ավերածություններ

Ասում ենք` Փաշինյան Նիկոլ, հասկանում ենք` աղետ ու ավերածություններ
03.09.2023 | 20:31

ՀՀ վարչապետ Փաշինյանն Նիկոլն ունի մեկ սկզբունք.

ձեռք բերել հակահայկական պայմանավորվածություններ, հետո դրանք խախտել՝ բերելով աղետ ու ավերածություններ:

Այդ տրամաբանությամբ էր նա գործում մինչ 20 թվականի սեպտեմբերի 27-ը, երբ ուղիղ իր հրահրմամբ սկսվեց 44-օրա դավադրությունը:

Այդ նույն տրամաբանությամբ է նա գործում հիմա:

Փաշինյան Նիկոլը ցանկանում է հրահրել նոր պատերազմ:

Նկարում պատկերված են ՀՀ պաշտպանության պատասխանատուները:

Պապիկյան Սուրիկը 20 թվականի սեպտեմբերին հայտարարում էր, որ Աղդամն իր հայրենիքն է:

Ծառայության ընթացքում դատվել է խուլիգանության համար:

Պատերազմի ավարտից անմիջապես հետո ամոսնացավ ու սկսեց հիմնավորել, որ Շուշին՝ Շուշա քաղաքն է, էլ ուր մնաց՝ Աղդամը:

Էն մյուս անձը ՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն է:

44-օրյա դավադրության ժամանակ տարածում էր արծրունական ստերը:

21 թվին փետրվարին պահանջեց Փաշինյան Նիկոլի հրաժարականը, մի քանի օր անց հայտարարեց, որ ծառայել հայրենիքին նշանակում է չծառայել Փաշինյանին, իսկ արդեն մի քանի ամիս անց դարձավ շտաբի պետ:

Ջերմուկի դեպքերի ժամանակ հայտարարում էր, որ ադրբեջանցիները որոշ տարածքներ են օկուպացրել, որ գտնվում են շրջափակման մեջ ու հենց սովածանան, կվերադառնան ելման դիրքեր:

Ինչի՞ համար եմ այս ամենը գրում:

Որպեսզի իմանաք կատարվածի ու կատարվողի անուններն ու ազգանունները:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հ.Գ. Խաղաղություն, իրական խաղաղություն եմ ցանկանում սահմանին կանգնած զինվորներին:

Աստված ձեզ պահապան:

Դիտվել է՝ 1958

Մեկնաբանություններ